
Գանայում Իրանի դեսպանատունը «դիմել» է Իտալիայի դաշնակիցը լինելու «թափուր հաստիքի» համար
Գանայում Իրանի դիվանագիտական առաքելությունը հեգնական գրառում է կատարել X-ում՝ բարեկամության և դաշինքի առաջարկ անելով Իտալիային։
Հրապարակումն արվել է այն բանից հետո, երբ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հրապարակայնորեն քննադատեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի վերաբերյալ նրա հայտարարությունների համար։
«Սիրելի՛ Իտալիա, ձեր վարչապետը պաշտպանեց Հռոմի պապին և կորցրեց դաշնակցի Վաշինգտոնում՝ «վշտի հրամանատարին», և միևնույն ժամանակ՝ աշխարհի «ամենահիմար» (powerfool՝ բառախաղ) մարդուն։ Մենք ցանկանում ենք դիմել այդ թափուր հաստիքի համար։
Մեր որակավորումները՝ 7000 տարվա քաղաքակրթություն, ընդհանուր սեր պոեզիայի, ճարտարապետության և ուտելիքի հանդեպ, որն ավելի երկար է պատրաստվում, քան Թրամփի կենտրոնացած մնալու տևողությունն է։ Միակ բանը, որի համար Իրանն ու Իտալիան երբևէ վիճել են, այն է, թե ով է հորինել պաղպաղակը։ Ֆալուդեն (իրանական սառը աղանդեր) ավելի շուտ է ստեղծվել, ժելատոն ավելի մեծ ճանաչում ունի․ մենք 2000 տարի «սառը» պատերազմ ենք մղում այս հարցի շուրջ», – ասվում է դեսպանատան հրապարակման մեջ։


