17 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը խստացնում է ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների վերահսկողությունը

Պուտինը խստացնում է ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների վերահսկողությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը ստեղծում է Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) ապրանքների սպասվող մատակարարման հաստատման (ՍՊՄՀ) ազգային համակարգ՝ «ստվերային» ներմուծման և հարկերից խուսափելու տարբեր սխեմաների դեմ պայքարելու համար․ գրում է РИА Новости-ն։

Փաստաթուղթը սահմանում է ՍՊՄՀ-ի իրավական և կազմակերպչական շրջանակը, որի նպատակն է կանխել անուղղակի հարկերից խուսափելը և ապահովել Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքների շրջանառության օրինականությունը:

Պետդումայի բյուջեի և հարկերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կապլան Պանեշի խոսքով՝ ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ապրանքների հարկերից խուսափելու խնդիրը վաղուց գոյություն ունի: Բյուջեն «կորցնում է միլիարդավոր ռուբլիներ, և կանոններին համապատասխան գործող բարեխիղճ ներմուծողները հայտնվում են անհավասար դիրքում»:

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից, և դրա դրույթները կտարածվեն ԵԱՏՄ մյուս երկրներից ՌԴ ներմուծվող ապրանքների վրա՝ սկսած 2026 թվականի հունիսի 1-ից:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026