
Դատարանը մերժել է կալանավորել Սամվել Կարապետյանի աջակիցներին
Դատարանը մերժել է կալանավորել Սամվել Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին․ տեղեկացնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլիգանություն կատարած երկու պաշտպանյալիս մասով դատարանը մերժեց քննիչների միջնորդությունները:
Տղերքը արդեն տանն են: Մնաց 48 օր»,- նշել է նա։


