20 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայից հայտնում են, որ Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող առաջնության 55 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Գրիգորյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 88 կգ և 91 կգ՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:

Հրում վարժության ժամանակ մեր մարզուհին հաջորդաբար բարձրացրեց 115 կգ և 119 կգ կշիռները՝ այս ձևում նվաճելով փոքր բրոնզե մեդալ: Երկամարտի 210 կգ ընդհանուր արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն և արժանացավ արծաթե մեդալի:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026