03 Հնս
2026
19° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնության 5-րդ ոսկե մեդալի համար

Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնության 5-րդ ոսկե մեդալի համար

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի 5-րդ ոսկե մեդալի համար․ տեղեկանում ենք Ըմբշամարտի ֆեդերացիայից։

«Այսօր՝ ապրիլի 21-ին, Ամոյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում կմրցի վրացի Ռամազ Զոիձեի հետ:
Հայաստանի հավաքականից այսօր կմրցեն նաև Մանվել Խաչատրյանը, Կարեն Ասլանյանը․ նրանք պայքարելու են բրոնզե մեդալի համար։ Գոտեմարտեր ունեն նաև 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն ու գերծանր քաշային Ալբերտ Վարդանյանը»,- տեղեկացնում են ֆեդերացիայից։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026