
Խոսի՛ր, բայց առանց էմոցիաների, քարոզչության ու սեփական «ես»-ի․ Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին
Քննիչ հանձնաժողովի նախկին նախագահ Ա. Քոչարյանը, արձագանքելով Օնիկ Գասպարյանի, ԱԺ-ում փակ ձևաչափով հանդիպում անցկացնելու նախաձեռնությանը, նշել է, որ առաջարկին ընդառաջելու իմաստ չեն տեսնում․ գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում երկու օր պատասխանել է հարցերի, և դա ներառված է զեկույցում։ Բոլոր բացատրությունները ինքը տվել է, ներկայացրել նաև իր նկատառումները։ Հիմա ի՞նչ է ուզում»,- նշել է ՔՊ-ականը («Ազատություն» ռ/կ)։
Սպասելի արձագանք։ Լավ, ի՞նչն է հիմա խանգարում Օնիկ Գասպարյանին տարբեր շահագրգիռ խմբերի հետ բաց ձևաչափով հանդիպելու, հրապարակային խոսք հնչեցնելու համար։
ՔՊ-ն «դուռ է շրխկացնում», ինչպես և սպասելի էր, իսկ ովքեր թեմայով շահագրգռված են, տարիներով սպասում են պարզաբանումների։
Եթե Գասպարյանի նպատակը ՔՊ-ի մասնակցությամբ քննարկումն էր, շատ վատ է։ Եթե նա ասելիք ունի հասարակությանը, շահագրգիռ կողմերին, ապա հապաղելու իրավունք չունի։
Հայտարարե՞լ ես, պատրաստակամություն հայտնե՞լ ես, պատերազմից 6 տարի անց որոշել ես խոսե՞լ։ Խոսի՛ր, բայց պայմանով՝ դուրս էմոցիաներից, քարոզչությունից և սեփական «ես»-ից»,- նշել է նա։


