21 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ «Ազատություն»

Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ «Ազատություն»

Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր «կանաչ լույս» վառեցին Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին, որը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)․ գրում է «Ազատությունը»։

«Այն գործուղելու համար Հայաստանը Եվրամիությանը խնդրանքով դիմել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Բրյուսելում և Հայաստանում տեղի ունեցած քննարկումներից հետո դաշինքի դեսպաններն անցյալ շաբաթ միաձայն կողմ քվեարկեցին առաքելությունը ստեղծելու առաջարկին:

Նախապատմություն. EUPM Armenia-ն էապես կփոխարինի Հայաստանում ԵՄ մեկ այլ՝ 2023 թվականին ստեղծած EUMA անվանումով առաքելությանը, որը ստեղծվել էր Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը դիտարկելու, վստահության ամրապնդմանը նպաստելու համար։ Դրա չորսամյա մանդատն ավարտվում է 2027 թվականի սկզբին։ Այն ունի ավելի քան 200 անդամ և ստեղծվել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու, պարեկության ու հաշվետվությունների միջոցով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին աջակցելու համար:

Նոր առաքելությունը, մինչդեռ, ակնկալվում է, որ կունենա ընդամենը 20-30 ներկայացուցիչ, որոնք հիմնականում կաշխատեն Հայաստանի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ՝ մայրաքաղաքում:

EUPM Armenia-ն որևէ կապ չի ունենա Ադրբեջանի հետ, չնայած առաքելությանը վերաբերող ԵՄ նախորդ փաստաթղթերից մեկում, որը տեսել է «Ազատություն» ռադիոկայանը, նշվում էր, որ Բրյուսելը «կշարունակի իր շփումները Ադրբեջանի հետ՝ բացատրելու ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության նպատակը և ընթացիկ խաղաղության գործընթացին բացասական ազդեցությունից խուսափելու անհրաժեշտությունը»,- նշում է լրատվամիջոցը :

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026