06 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հռոմի պապը կոչ է արել վերջ դնել Աֆրիկայի շահագործմանը

Հռոմի պապը կոչ է արել վերջ դնել Աֆրիկայի շահագործմանը

Հռոմի պապ Լևոն XIV-ը  կոչ է արել Անգոլայի առաջնորդներին խզել «շահերի շրջանակը», որը դարեր շարունակ թալանել և շահագործել է Աֆրիկան։

Աֆրիկայում  գտնվելու 11 օրերի ընթացքում  Լևոն XIV-ը խոսել է «ռեսուրսների ծարավը կոտրելու» կարևորության մասին, որը ըստ Պապի՝ ամենաարյունալի հակամարտությունների շարժիչ ուժն է։  Անգոլայում նա կոչ է արել «աշխարհում ստեղծել համակեցության արդար ձևաչափ՝  զերծ գերտերությունների  կողմից պարտադրվող ստրկության ձևերից»։

Կամերունի ճանապարհին նա կրկին խոսել է ԱՄՆ-ի և Իրանի պատերազմի մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Պապին՝  Իրանի հետ պատերազմի վերաբերյալ նրա դիրքորոշման համար։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026