23 Ապր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի հարվածներից Լիբանանում լրագրող է մահացել․ BBC

Իսրայելի հարվածներից Լիբանանում լրագրող է մահացել․ BBC

Լիբանանի վարչապետը մեղադրել է Իսրայելին ռազմական հանցագործությունների համար, այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին իսրայելական օդային հարվածների հետևանքով մեկ լրագրող է սպանվել և մեկ ուրիշը՝ վիրավորվել Լիբանանի հարավում․ հայտնում է BBC-ին։

«Ամալ Խալիլը և Զեյնաբ Ֆարաջը դիտավորյալ թիրախավորվել են, երբ նրանք ապաստան էին փնտրում տանը, այն բանից հետո, երբ նախնական օդային հարվածը հարվածել էր նրանց առջևի մեքենային, որի հետևանքով զոհվել են երկու տղամարդ»․ նշել են Լիբանանի պաշտոնյաները։

Պաշտոնյաները նաև մեղադրել են Իսրայելի պաշտպանության ուժերին ՝ Թայրի գյուղում լրագրողներին հասնելու փորձ կատարող նշված շտապօգնության մեքենային դիտավորյալ թիրախավորելու մեջ։

Պաշտպանության ուժերը իրենց  հերթին  հերքել են, որ խոչընդոտել են  փրկարարական խմբերին հասնել տարածք և նշել են,  որ չեն թիրախավորել լրագրողներին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026