
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարը հեռանում է պաշտոնից․ Պենտագոն
ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելանը լքում է Թրամփի վարչակազմը, ապրիլի 22-ին օրը հայտարարել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը։
Փարնելը հավելել է նաև, որ ռազմածովային ուժերի փոխնախարար Հունգ Ցաոն կծառայի որպես ժամանակավոր նախարար։
«Նախարարի և փոխնախարարի անունից մենք շնորհակալ ենք Ֆելանին՝ նախարարությանը և ԱՄՆ ռազմածովային ուժերին մատուցած ծառայության համար», – գրել է Փարնելը։
Հիշեցնենք, որ Ֆելանը վերջին ամիսներին վարչակազմը լքող վերջին բարձրաստիճան զինվորականն է։ Նրա հեռանալը տեղի է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմի և Հորմուզի նեղուցի ԱՄՆ կողմից շարունակվող շրջափակման ֆոնին


