
Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի տոմսերը վերավաճառվում են ավելի քան 2 միլիոն դոլարով. CNN
«Եթե դուք և ձեր երեք ընկերները ցանկանում եք այս տարի անձամբ դիտել Աշխարհի առաջնության եզրափակիչը, ապա բախտավոր եք։ Հուլիսի 19-ին` «Մետլայֆ» մարզադաշտի դարպասներից մեկի հետևում, հասանելի են դարձել չորս տոմսեր, որոնցից յուրաքանչյուրը վաճառվում է 2,299,998.85 դոլարով»,-գրում է CNN-ը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերը կանցկացվեն ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի «Մետլայֆ» մարզադաշտում։


