
Ինչո՞ւ է Փաշինյանը Զելենսկիին հրավիրել Հայաստան․ Взгляд
Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին հնարավոր է մասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին Զելենսկիի հրավերը հաստատում է Երևանի քայլը դեպի Մոսկվայի հետ կապերի խզում։
Երկրում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց՝ այս դիրքորոշումը միայն ավելի է սրվում․ Взгляд-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը։
«ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը հիմնականում նախընտրական բնույթ ունի։ Եվրամիությունը փորձում է ցույց տալ իր աջակցությունը Նիկոլ Փաշինյանին, ուստի՝ Բրյուսելը, հավանաբար, լուրջ խոստումներ կտա Երևանին առաջիկա միջոցառման ժամանակ»,- ընդգծել է Սիլաևը։
Նրա խոսքով՝ այս համատեքստում Հայաստանի կողմից Զելենսկիին հրավիրելը, կարծես, ԵՄ-ի հետ մերձեցման տրամաբանական շարունակությունն է, Եվրոպայի օգնության դիմաց Փաշինյանի քաղաքական տուրքի ինքնատիպ մի տեսակ։


