
«Մաքուր պոեզիա». «Ինտերը» Մխիթարյանի փոխանցման մասին գրառում է արել
Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հատուկ անդրադարձել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ հրապարակելով նրա մասնակցությամբ խաղային դրվագ․ գրում է ArmSport-ը։
«Տեղադրված տեսանյութում երևում է հայ ֆուտբոլիստի՝ խաղադաշտի կենտրոնից կատարած հեռահար և ոսկերչական ճշգրտությամբ փոխանցումը:
Միլանյան ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութին կից արել է ընդամենը մեկ կարճ գրառում․ «Մաքուր պոեզիա» (Pura poesia)»,- նշում է կայքը։


