
Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով ավելի քան 780 մարդ կորցրել է կապն արտաքին աշխարհի հետ
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի պատճառով զոհվել է 92 մարդ, ավելի քան 400-ը։
Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ավելի քան 780 մարդ զրկվել է արտաքին աշխարհի հետ կապից: Տեղեկությունը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։
Ըստ վերջին տվյալների՝ երկրաշարժի պատճառով զոհվել է 92 մարդ, վիրավորվել՝ 464-ը։ Պաշտոնապես անհետ կորած է համարվում 16 մարդ։
Փրկարարական-որոնողական աշխատանքին մասնակցում է ինքնապաշտպանության ուժերի 4,6 հազար աշխատակից: