
Երևանում 7-ամյա երեխան ընկել է երկրորդ հարկի պաշտգամբի ճաղավանդակների արանքից
Մայիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը:
«Ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուզանդի փողոցի շենքերից մեկից Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը «քթի վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել մի երեխա։
Կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ վիրավորը ՌԴ քաղաքացի 7-ամյա Լինա Ա.-ն է, ով Բուզանդի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի պատշգամբում խաղալիս պատահաբար ճաղավանդակի արանքից վայր է ընկել, ապա «անրակի կոտրվածք՝ առանց տեղաշարժի», «գանգի գծային կտրվածք՝ առանց տեղաշարժի» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց»,- նշել է լրատվամիջոցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


