08 Մայ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր երկիրն ազատելու ենք հայրենիքը խայտառակող, ժողովրդին նվաստացնող Ալիևի փչած փուչիկից․ Կարապետյան

Մեր երկիրն ազատելու ենք հայրենիքը խայտառակող, ժողովրդին նվաստացնող Ալիևի փչած փուչիկից․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավի առաջին օրն ամփոփեց՝ քաղաքական առաջնորդին «հյուրընկալվելով»։

Քարոզարշավին մասնակցելուց զրկված Սամվել Կարապետյանը թիմակիցներին դիմավորեց առանձնատան բակում՝ տիկնոջ հետ։

Տնային կալանքում գտնվող գործիչն ասաց, որ այսօրվանից մեկնարկում է հաղթարշավն, ու մեկ ամսից մեծ ցնծությամբ տոնելու են մեծ հաղթանակը։

«Ձեզ հետ միասին երկիրն ազատելու ենք մեր հայրենիքը խայտառակող, մեր ժողովրդին նվաստացող Ալիևի փչած փուչիկից։

Ալիևի մարզպետը հանձնեց մեր հողերը, Ալիևի մարզպետը ժողովրդին 8 տարի կերակրեց ստերով, Ալիևի մարզպետը խայտառակեց մեր երկիրն ամբողջ աշխարհով, և միայն մեր ուժը կարող է Ալիևի մարզպետին ծնկի բերել»,- նշեց Կարապետյանը։

Գործիչն ավելացրեց, որ իրենց թիմը պաշտպանելու է եկեղեցին «Ալիևի և նրա մարզպետի արշավանքներից»։

«Պարտավոր ենք պաշտպանել մեր ինքնությունը, բայց այդ պայքարում, ժողովուրդ ջան, ինձ մենակ չթողնեք»,- ընդգծեց նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026