
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող ռազմավարական բարձունքներին
Իսրայելը շաբաթ օրը հզոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Ալի ատ-Թահեր բարձունքներին․ հայտնում է լիբանանյան Al-Wataniya լրատվական գործակալությունը։
«Իսրայելը ինտենսիվ հրետանային հարվածներ է հասցրել Հադասա և Հարիս բնակավայրերի միջև ընկած տարածքին, ինչպես նաև Նաբաթիայի շրջանում գտնվող Ալի ատ-Թահեր բարձունքներին»- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ կարողացել է ոչնչացնել Լիբանանի հարավում՝ Ալի ատ-Թահերի շրջանում, «Հեզբոլլահ» շարժման ռազմավարական նշանակություն ունեցող ստորգետնյա ենթակառուցվածքը։


