Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվեց պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի մարզպետի պաշտոնից։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: