05 Հնս
2026
14° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երբ հոսպիտալում լսեցինք՝ հաղթել ենք, գնացինք մոտակա գործարանից գարեջուր բերեցինք, նշեցինք․ վետերան

Երբ հոսպիտալում լսեցինք՝ հաղթել ենք, գնացինք մոտակա գործարանից գարեջուր բերեցինք, նշեցինք․ վետերան

Տարեցտարի պակասում է Հաղթանակի օրը «Հաղթանակի» զբոսայգում հավաքվող վետերանների թիվը։ Այս տղամարդն ընդդեմ ֆաշիզմի կռիվ տվածներից մեկն է։

Պատմում է, որ մայիսի 9-ին ռազմական հոսպիտալում է եղել։

«Պալատում երկու հոգի էինք։ «Սանիտարկան» ձեն տվեց ՝ վե՛ր կացեք, հաղթանակ է։ Հիշում եմ՝ դաշտային հոսպիտալը տեղակայված էր գարեջրի գործարանի մոտ, և ես ու հոսպիտալի մյուս վիրավորը, լսելով հաղթանակի լուրը, գնացինք գարեջրի հետևից ու տոնեցինք հաղթանակը»,- հիշում է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026