09 Մայ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հաղթանակի միջոցառումներ՝ Գյումրիում (լուսանկարներ)

Հաղթանակի միջոցառումներ՝ Գյումրիում (լուսանկարներ)

Գյումրիում հանդիսավորությամբ նշվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակը․ տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանը։

«Միջոցառումների շարքը կազմակերպվել է Գյումրու քաղաքապետարանի և քաղաքում տեղակայված ռուսական ստորաբաժանումների համատեղ ջանքերով։

Օրվա մեկնարկը տրվել է քաղաքի թիվ 2 գերեզմանատանը, որտեղ պատվիրակությունները ծաղիկներ են խոնարհել եղբայրական գերեզմանին։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի հոգևոր սպասավոր հայր Տիմոֆեյը կատարել է հոգեհանգստի կարգ՝ աղոթք բարձրացնելով նահատակների հոգիների խաղաղության համար։

Այնուհետև միջոցառման մասնակիցները եղել են «Պատվո բլուր» զինվորական գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված են 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Կարսի և Ալեքսանդրապոլի մատույցներում զոհված ռուս սպաները։

Գյումրիում անցկացվել է նաև «Անմահ գնդի» ամենամյա երթը, որը մեկնարկել է 8-րդ զինվորական թաղամասից։

Հարյուրավոր քաղաքացիներ՝ իրենց պապերի ու հարազատների լուսանկարներով, անցել են քաղաքի փողոցներով՝ խորհրդանշելով սերունդների անխզելի կապը»,- ասված է հաղորդագրությունում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026