
Թռչկանի ջրվեժի տարածքում ավտոմեքենան հայտնվել է գետում
Մայիսի 9-ին, ժամը 17։17-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թռչկանի ջրվեժի մոտակայքում արգելափակված ավտոմեքենա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. հայտնում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից։


