11 Մայ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայկական շուկայում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել

Հայկական շուկայում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ են ներմուծվել և իրացվել խոհանոցի համար նախատեսված հնարավոր վտանգավոր թեյնիկներ․ հայտնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

«Խոսքը վերաբերում է գերմանական հայտնի Ցվիլլինգ (Zwilling) ընկերության Enfinigy և Enfinigy Pro (1․5 լ) մոդելների սպիտակ և սև թեյնիկներին։

Պարզվել է, որ առանձին դեպքերում թեյնիկների բռնակը կարող է թուլանալ կամ ամբողջությամբ կոտրվել օգտագործման ընթացքում։ Դա կարող է հանգեցնել թեյնիկից տաք ջրի թափվելուն՝ ստեղծելով այրվածքների վտանգ օգտագործողի կամ անմիջապես շրջակայքում գտնվող անձանց, այդ թվում՝ մանկահասակ երեխաների համար։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, կապ հաստատել Ցվիլլինգի հետ zwilling.com/kettle-recall հղումով և հետևել գրանցման գործընթացին՝ վնասված թեյնիկների համար փոխհատուցում ստանալու համար։

Անհրաժեշտության դեպքում, բոլոր սպառողները կարող են կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել թեյնիկները»,- ասված է հայտարարության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026