
Երիտասարդ բժիշկ է մահացել․ ԲԿ-ից մանրամասներ են հայտնել
Կյանքից անժամանակ հեռացել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ինտենսիվ խնամքի բաժանմունքի ավագ ռեանիմատոլոգ Տիգրան Վարդանյանը։ Տեղեկությունը հայտնել է բժշկական կենտրոնը՝ նշելով, որ բժիշկը երկար տարիներ անձնվիրաբար ծառայել է բժշկությանը և վայելել գործընկերների ու պացիենտների սերն ու հարգանքը։
ABC Media-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը հայտնել է, որ Տիգրան Վարդանյանը շտապօգնության բրիգադով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Նրա խոսքով՝ շտապօգնության ծառայությունն արագ է արձագանքել կանչին, և բժիշկը կարճ ժամանակում հասցվել է հիվանդանոց, սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
«Թե ինչն է դարձել մահվան պատճառը, այս պահին հայտնի չէ։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները կպարզեն պատճառը»,- ասել է Աիդա Կարապետյանը։


