
Ֆրանսիայից հրետանի են գնում, բայց այն առանց արկերի պարզապես մի քանի տոննա կշռող երկաթ է․ Քոչարյան
Ուղղակի խայտառակություն էր, երբ «рожок»-ը (փամուշտատուփ) չէր կարողանում «Կալաշնիկով» ինքնաձիգին հագցնել․ Իջևանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ նման և բազմաթիվ այլ «հիմարությունների» հեղինակը ոչ միայն գին չի վճարել, դեռ մի բան էլ պարգևավճար է ստացել։
«Էն էլ ի՜նչ «պրեմիա»․ 2021-ին վերընտրվել է։ Նա նաև մանդատ է ստացել հանձնել Արցախը։ Մեկ մարդ որոշել է ամբողջ Արցախի ճակատագիրը՝ բոլորի փոխարեն»,- ավելացրեց քաղաքական գործիչը։
Քոչարյանը խոսեց նաև առանց մարտագլխիկի «Սու-30»-ների մասին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ երբևէ օդ չբարձրացան։ Նա նշեց, որ վատնված այդ գումարով կարելի էր ռազմական այլ ծխասեր հոգալ։
«Պատերազմում պարտվել ենք անօդաչուների ու ՀՕՊ-ի պատճառով։ Եվ այդ հարցը հիմա էլ լուծված չէ, ու եթե Աստված չանի նորից կարիք լինի ռազմական տեխնիկա գործի դնելու, մենք լավ դիրքերում չենք հայտնվելու։ Գնում են զենքեր, որ չենք կարողանում օգտագործել։ Ֆրանսիայից հրետանի են գնում, ինչը լավն է, բայց հրետանին առանց արկերի պարզապես երկաթ է, մի քանի տոննա կշռող երկաթ»,- մանրամասնեց Երկրորդ նախագահը։


