12 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արամ Ա-ի գահակալության տարիների մասին գիրք է լույս տեսել

Արամ Ա-ի գահակալության տարիների մասին գիրք է լույս տեսել

Հայ եկեղեցու պատմության ընթացքն ուսումնասիրելիս հանդիպում ենք դեմքերի, որոնց հեղինակավոր ներկայությունն ու դերակատարությունը լցնում են ամբողջ մի դարաշրջան և նույնիսկ անցնում դրանից անդին. տեղեկացնում են Կիլիկիո կաթողիկոսարանից։

«Անզուգական առաքյալներից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ներսես Մեծ ու Սահակ Պարթև հայրապետներից և հայ գրի անկրկնելի ճարտարապետ՝ Մեսրոպ Մաշտոցից մինչև Հովհան Իմաստասեր Օձնեցի և Ներսես Շնորհալի կաթողիկոսներ, Խրիմյան Հայրիկ ու Սահակ Խափայան վեհափառներից մինչև մեր օրերում ապրող ու գործող Արամ Ա, նրանք ձևավորեցին մեր հավաքական ինքնությունը և մարմնավորեցին մեր իղձերը, երազներն ու իդեալները։ Դարերի վկայագրությունները՝ վարքագրություններ, ներբողներ կամ կենսագրություններ, անկասկած արդար հպարտություն են պատճառում մեզ և հարստացնում մեր մտքերը, մատենադարաններն ու գրադարանները։

Այս գիտակցությամբ և ըմբռնումով ենք նայում մեր պատմությանը, և ուրախությունն ունենք մեր ժողովրդին ներկայացնելու նոր հրատարակության ծնունդը՝ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, Տարեգրություն և կենսամատենագիտություն, հատոր Ա (1947-1995)», որը մի կողմից նվիրված է Արամ Վեհափառի հայրապետական 30-ամյա առաքելությանը, մյուս կողմից՝ աղբյուրագիտական հսկայական հիմքի վրա, նախապատրաստում է հայ եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն Սուրբ Աթոռի վերջին 50 տարիների համազգային առաքելության պատմության մշակումը»,- ասված է հաղորդագրությունում։

Արամ Ա-ի գահակալության տարիների մասին գիրք է լույս տեսել

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026