
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ է եկել 10 ադրբեջանցի․ որքա՞ն ժամանակ են մնացել մեր երկրում․ «ՓաստԻնֆո»
2026 թ-ի հունվար-մարտ ամիսներին որպես զբոսաշրջիկ Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի. գրում է «ՓաստԻնֆո»-ն՝ նշելով, որ տվյալները վերցրել է ՀՀ ազգային վիճակագական կոմիտեի հրապարակումներից։
«Հասկանշական է, որ նրանք Հայաստանում անցկացրել են միջինում 38 օր։ Նշենք, որ 2025 թ-ին Հայաստան որևէ ադրբեջանցի չէր այցելել։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Հայաստան էին այցելել Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները։ Բացառված չէ, որ խոսքը այդ ծրագրի շրջանակում Հայաստան այցելածների մասին է, սակայն տարօրինակն այն է, որ, ըստ ԱՎԿ-ի, նրանք Հայաստանում անցկացրել են 38 օր»,- նշում է կայքը։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։


