
ԿԸՀ-ն 4 տասնյակից ավելի թեկնածուի գրանցումը ճանաչել է ուժը կորցրած
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 14-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 46 թեկնածուի գրանցումը․ տեղեկանում ենք ԿԸՀ-ից։
«Ինքնաբացարկի դիմումների մի մասն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, իսկ այն դիմումների պարագայում, որոնք նոտարական վավերացմամբ չեն եղել, դիմումատուները ներկայացել են ԿԸՀ նիստին։
ԿԸՀ-ն մերժել է մեկ թեկնածուի ինքնաբացարկի դիմումը, քանի որ այն նոտարական կարգով վավերացված չէ եղել, թեկնածուն էլ չի ներկայացել նիստին։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն (մայիսի 28):
Այս ժամկետը վերաբերելի է նաև ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների՝ ինքնաբացարկ ներկայացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։


