
Հենց բանակ պետք է ունենանք պատերազմ չունենալու համար․ Ռոբերտ Քոչարյանը՝ Աջափնյակում
Մենք իսկապես կարող ենք ունենալ ժամանակակից մարտունակ բանակ, որն ի վիճակի է զսպել Ադրբեջանին։ Հենց բանակ պետք է ունենանք պատերազմ չունենալու համար․ այսօր Աջափնյակ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Ուղղակի մարդկությունը դեռ ուրիշ տարբերակ չի հորինել։ Մարտունակ և պրոֆեսիոնալ բանակ, և եթե երկիրը փոքր է՝ հզոր դաշնակից։ Եվրոպայի փոքր երկրները ՆԱՏՕ են մտել դրա պատճառով»,-ասաց նա։
«Դու դաշնակից չես ունենա, եթե բանակ չունենաս։ Եվ ինչքան դու մարտունակ բանակ ունենաս, այդքան դաշնակիցը քեզ հետ հաշվի է նստելու և քեզ հարգելու է։ Հակառակ դեպքում դու բեռ ես դառնալու նրա համար»,-հավելեց ՀՀ 2-–րդ նախագահը։


