18 Մայ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բացահայտված ու ապացուցված քանի՞ դեպք կա, որ մեր տղաներին թիկունքից կրակել են․ Ռուբեն Մխիթարյան

Բացահայտված ու ապացուցված քանի՞ դեպք կա, որ մեր տղաներին թիկունքից կրակել են․ Ռուբեն Մխիթարյան

Նիկոլն այսօր իր հայտնի լայվի մեջ բառացիորեն ասում է հետևյալը. «Գիտեք խի՞ են մասկով, որովհետև հենց մասկեքը հանեն, տեսնելու ենք, որ սրանք էն բաները, է՞… Էն որ տակները լցրած փախած, մեր զինվորներին մենակ թողած, էլ չեմ բացառում՝ թիկունքից կրակած»․ Facebook-ի իր էջում գրել Գյումրիի «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն ու դիմել լրագրողներին․

«Խնդրում եմ հարցրեք դրան ու ՀՀ գլխավոր դատախազին (գրավոր հարցումով), թե երկրի ղեկավարը ի՞նչ հիմքով չի բացառում, որ մեր տղաներին թիկունքից կրակող է եղել: Նման քանի՞ ապացուցված ու քանի՞ բացահայտված դեպք կա:

Թող հատիկ առ հատիկ նշեն, որովհետև սրանից էլ նախընտրական ստոր մանիպուլյացիայի հոտ է գալիս, ինչ նշանակում է զոհվածների հարազատների զգացմունքների բնաջնջում ու արցախցիների հանդեպ ատելության սերմանում»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026