18 Մայ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քիչ մնա՝ կասի բոլոր ընդդիմախոսներին՝ ավելի լավ է մեռնեիք, որ ինձ չքննադատեիք․ ադրբեջանագետը՝ Փաշինյանի մասին

Քիչ մնա՝ կասի բոլոր ընդդիմախոսներին՝ ավելի լավ է մեռնեիք, որ ինձ չքննադատեիք․ ադրբեջանագետը՝ Փաշինյանի մասին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

««Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։ Փաշինյանն սա այսօր ասել է Արցախի հային։ Այսինքն՝ հայ համարվող մարդը մեկ այլ հայի ասում է՝ ավելի լավ է մեռնեիր, ինձ չքննադատեիր․․․

Ես հաճախ եմ մտածում, որ ինձ էլ ոչինչ չի զարմացնի, բայց թերագնահատում եմ Փաշինյանի բարոյազրկության մակարդակը։

Նա, ըստ էության, իրոք ապրում է իր ստեղծած փուչիկի մեջ, որտեղ ինքը կինոյի տղան է, որտեղ ամեն ինչ ընտիր է, խաղաղության ծովն էլ ծնկներից է։ Նա ունակ չէ տեսնել, հասկանալ, թե ինչ անմարդկային ցավ ու տառապանք է պատճառել հազարավոր հայերի, նրանց ընտանիքներին վերջին վեց տարվա ընթացքում։ Նա ունակ չէ մի պահ շունչ քաշել, որ հասկանա, թե ինչ ցավ է ապրում որդի կորցրած մայրը, եղբորը կորցրած քույրը, տունը կորցրած Արցախի հայը։ Նա ոչ միայն ունակ չէ գիտակցել իր պատճառած ցավի մասշտաբները, այլ նաև հարձակվում է այդ մարդկանց վրա, անում է դա անպատկերացնելի նողկալի մեթոդներով, այնպես, որ զուտ մարդկային նայես՝ ասես՝ սա ի՞նչ է, սա ի՞նչ պահվածք է, սենց մեկին, եթե տեսնեինք փողոցում՝ իրեն պահեր կնոջ հանդեպ, ի՞նչ կանեինք․․․ Ու նման մեկը ՀՀ վարչապետն է։ Քիչ մնա՝ կասի բոլոր ընդդիմախոսներին՝ ավելի լավ է մեռնեիք, որ ինձ չքննադատեիք։

Ես վատ, շատ վատ նորություն ունեմ Ալիևի թեկնածուի համար՝ ընդդիմախոսները չեն անհետանալու, իր պատճառած ցավը չի կորելու, իր արածը, ասածը իր առաջ դնելու են, պատասխանատվության պահը գալու է։ Եթե ինքը կտրվել է իրականությունից, դա իր ու իր թիմի խնդիրն է, եթե իրենց թվում է, թե Արցախի ու Արցախի հայերի հանդեպ էս անչափելի ատելությունն ու զազրելի բառամթերքը իր կողմը մարդկանց է գրավելու, ապա նա ուղղակի չի ճանաչում հայ հանրության մեծամասնությանը, նա ճանաչում է իր երկրպագողներին, որոնք աղմկոտ փոքրամասնություն են ընդամենը․․․

Տխուր է տեսնել, որ Ալիևի թեկնածուն իրոք մտածում էր, որ Արցախի կորուստը փառաբանելը դառնալու է իր նախընտրական «ֆիշկան», մինչդեռ այն ուղղակի մեթոդ է ի ցույց դնելու այս քաղաքական ուժի ողջ բարոյազրկությունը՝ իր անսահմանության մեջ․․․»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026