19 Մայ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը․ «Ազատություն»

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը․ «Ազատություն»

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց չորս տարի առաջ 28-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի պատիժը․ գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

2025-ին Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.6 տարվա ազատազրկման: Վարչապետի շարասյան ուղեկցող մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի գործով երկու կողմերն էլ բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի վճիռը:

Սոնա Մնացականյանի ընտանիքը, պահանջում է, որ վարորդ Արամ Նավասարդյանը ոչ թե 1 տարի 6 ամսով ազատազրկվի, այլ՝ 4 տարով: Տուժող կողմը, հղում անելով փորձագիտական եզրահանգումներին, պնդում է՝ վարորդը գերազանցել է արագությունը

Փաշինյանի շարասյան ուղեկցող մեքենայի վարորդ, մայոր Արամ Նավասարդյանը վերաքննիչից պահանջում էր արդարացնել իրեն, չընդունելով առաջին ատյանի դատարանի վճիռը, պնդում է՝ ինքը խախտում չի արել, արագությունը չի գերազանցել:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026