
Սուտ է, թե Հայաստանից առաջին ագամ զենք է արտահանվել․ Ռազմաարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ
Շատ ուրախացա՝ լսելով Հայաստանից զենքի արտահանման լուրը, բայց դա հայտնողները ստում են, թե դա առաջին անգամն է․ գրել է Ռազմաարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։
«Առաջին անգամ 10 տարի առաջ է եղել․ մի կտոր տեխնիկա էր՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ, գնորդ երկիրն էլ՝ ՆԱՏՕ անդամ։
«Լավին լավ» ասողներին հիշեցնեմ, որ այդ ընթացքում այս վարչախումբը լուծարել է հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» համատեղ ձեռնարկությունը և հայ-հունական «ԼՏ-Պիրկալ» համատեղ ձեռնարկության հայկական բաժնետեր «Լազերային Տեխնիկա» ՓԲԸ-ն։ Լեհաստանն ու Հունաստանը ՆԱՏՕ անդամ երկրներ են, երկու ձեռնարկությունն էլ ռազմաարդյունաբերության ոլորտում էին աշխատում։
Ձեռքի հետ էլ այդ նույն լուրը հնչեցնող ԲՏ նախարարի ենթակայության տակ գտնվող Ռազմաարդյունաբերության կոմիտեն առաջին 4 ամսում ծախսել է 0 դրամ, այն դեպքում, երբ միայն առաջին եռամսյակի համար նախատեսված էր 850 միլիոն»,- նշել է Քերոբյանը։


