19 Հնս
2026
32° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էկոնոմիկայի նախարար էլ չունենք, վարչապետ էլ չունենք, հե՛րն անիծած․ Արթուր Խաչատրյան

Էկոնոմիկայի նախարար էլ չունենք, վարչապետ էլ չունենք, հե՛րն անիծած․ Արթուր Խաչատրյան

Վթարային շենքերի ու «դոմիկների» հարցը պետք է լուծվի, որ մարդ, ամեն անգամ տուն մտնելիս, չմտածի՝ եթե մի անգամ էլ երկրաշարժ լինի, ողջ կմնա՞, թե՞ չէ․ Գյումրիում այսօր քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Շիրակի մարզպետ եղած ընդդիմադիր գործիչը նշեց, որ մարզկենտրոն են գնացել մարզի հյուսիսից՝ Ամասիայից, Աշոցքից։

«Որ ասում են՝ մարդիկ ուրախ են, տարել են, կառուցել են, այդպես չէ։ Տխուր է այնտեղ վիճակը, գյուղատնտեսությունն անկում է ապրում։ Անասնապահությամբ քիչ են զբաղվում, դրա համար էլ կաթնամթերքի ու մսի համար աչքներս դրսում է։ Հողերի մեծ մասն էլ չի մշակվում»,- նշեց նա։

Հրապարակում հավաքվածներից արձագանքեցին, թե «գյուղնախարար չունենք, դրանից է»։ Ի պատասխան Խաչատրյանն արձագանքեց․ «Գյուղնախարար էլ չունենք, էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարար էլ չունենք, վարչապե՛տ էլ չունենք, հե՛րն անիծած»։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026