19 Հնս
2026
32° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինձ թվում է՝ Հեյդար Ալիևը երկու որդի է ունեցել՝ Իլհամն ու Նիկոլը․ Իշխան Սաղաթելյան

Ինձ թվում է՝ Հեյդար Ալիևը երկու որդի է ունեցել՝ Իլհամն ու Նիկոլը․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե չընտրվի ու իշխանափոխություն լինի, պատերազմ է սկսվելու, սո՛ւտ է, ժողովո՛ւրդ ջան․ Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանն՝ ավելացնելով, որ եթե Փաշինյանը մնա իշխանության, լինելու է պատերազմ ու երաշխավորված պարտություն։

«Ասում է՝ եթե իշխանափոխություն լինի, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը նվազելու են։ Սո՛ւտ է ասում․ իշխշանափոխությունից հետո զինծառայողները՝ իբրև հայրենիքի պաշտպաններ, ստանալու են բավական բարձր աշխատավարձ»,- նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Սաղաթելանն ավելացրեց նաև, որ իրեն հաճախ թվում է՝ Հեդար Ալիևը երկու որդի է ունեցել՝ Իլհամն ու Նիկոլը, որ պայքարում են Հայաստանի ու հայի դեմ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026