
Ես լուրջ մտավախություն ունեմ, որ Փաշինյանի մոտ կառաջանա նաև Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն․ Իվետա Տոնոյան
Հաշվի առնելով, որ վերջին ամիսներին, օրերին Նիկոլ Փաշինյանի մոտ անհագուրդ մոլուցք է առաջացել տարբեր ձեռնարկությունների պետականացման, սեփականաշնորման, և նման անհաղթահարելի բուռն ցանկությունն առաջացել է հատկապես նախընտրական շրջանում, ես լուրջ մտավախություն ունեմ, որ Փաշինյանի մոտ կառաջանա նաև Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի՝ Ծառուկյանից «Արարատ ցեմենտ» գործարանը խլելու հայտարարությունը։
Այսօր Նիկոլ Փաշինյանը սպառնացել է, որ Գագիկ Ծառուկյանից կխլի «Արարատ ցեմենտ» գործարանը։
«ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ «Արարատ ցեմենտ» գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։


