21 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք պետք է վռնդենք այն մարդկանց, որոնք անում են ամեն ինչ Հայաստանը թուլացնելու համար․ Ռոբերտ Քոչարյանը՝ Արագածոտնում

Մենք պետք է վռնդենք այն մարդկանց, որոնք անում են ամեն ինչ Հայաստանը թուլացնելու համար․ Ռոբերտ Քոչարյանը՝ Արագածոտնում

Հիմա վիճակը շատ ավելի լուրջ է, քան կարող է առաջին հայացքից թվալ․ Արագածոտնի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Հինգ տարի առաջ որևէ մեկի մտքով անցնո՞ւմ էր, որ Հայաստանում իշխանությունը կարող է ուղղակի հարձակվել Եկեղեցու վրա: Ո՛չ: Որևէ մեկի մտքով անցնո՞ւմ էր, որ մեր ինքնության դեմ կարող է լինել այսպիսի հարձակում, որ Արարատը հնարավոր է «կռվացնել» Արագածի հետ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: 

Նրա խոսքով՝ փակվեցին Մշակույթի, Սփյուռքի նախարարությունները․«Մենք պետք է մեզ հարց տայինք՝ ինչի՞ համար են փակում, հիմա պարզվեց՝ փակում են, որ մեր ինքնությունը հարվածի տակ դնեն, որ սփյուռքը Հայաստանից օտարեն։ Փակել են Գյուղատնտեսության նախարարությունը։ Հիմա տեսնում ենք՝ ինչ է կատարվում գյուղական վայրերում․բոլոր ցուցանիշներով անկում է ապրում գյուղը։ Միգուցե տե՞ղ պիտի ազատեն 300․000 ադրբեջանցիների համար»։

«Մենք պետք է վռնդենք այն մարդկանց, որոնք անում են ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունը թուլացնելու համար»,- հավելեց ՀՀ 2-րդ նախագահը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026