
Երևանում միկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդի․ երեխան հոսպիտալացվել է
Այսօր՝ մայիսի 22-ին, միկրոավտոբուսի և հեծանվորդի բախում է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 18:10-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում՝ թիվ 35/7 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 68-ամյա Գագիկ Բ-ն միկրոավտոբուսով բախվել է 14-ամյա հեծանվորդի՝ Գագիկ Ա-ին։
Հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է երևանյան բժշկական կենտրոններից մեկը։
Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ըստ տեղեկությունների՝ միկրոավտոբուսը սպասարկում է թիվ 64 երթուղին, իսկ վարորդը աշխատում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում»,- գրում է լրատվամիջոցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


