
Վերջին զանգի օրն անչափահասները կրկին մեքենայի ղեկին են եղել
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն․ ասված է ՆԳՆ Ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
«Մայիսի 22-ի ժամը 20.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 173 տրանսպորտային միջոց, որոնցից 74-ի ղեկին եղել են անչափահասներ։
Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին»,- ասված է հաղորդագրությունում։


