18 Հնս
2026
19° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հետախուզում է Գորիսի 53-ամյա քրեական հեղինակությունը

Հետախուզում է Գորիսի 53-ամյա քրեական հեղինակությունը

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք էին բերել փաստական տվյալներ, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 53-ամյա տղամարդը մայիսի 1-ին Գորիսում գտնվող իր տանը մի խումբ անձանցից, այդ թվում՝ 49-ամյա համաքաղաքացուց, պահանջել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին, հանցագործություն կատարելու կամ այլ անձանց հանցագործության կատարմանը ներգրավելու, սպառնալիքի, հարկադրանքի և անօրինական այլ գործողությունների միջոցով, հարկադրել հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին չընտրել կուսակցություններից մեկին՝ այդ կերպ խոչընդոտելով այլ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Փաստի վերաբերյալ Քրեական ոստիկանության ծառայողների օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել ապացուցողական նշանակություն ունեցող համապատասխան տվյալներ՝ այդ թվում ձայնագրություններ։

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Գորիսի բնակիչ 53-ամյա և 49-ամյա տղամարդկանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
49-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 53-ամյա Արտեմ Դոռունցի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։  Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։

Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026