18 Հնս
2026
19° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրավապահներին խորհուրդ կտամ գնալ ՔՊ-ականների տներ․ Էլինար Վարդանյան

Իրավապահներին խորհուրդ կտամ գնալ ՔՊ-ականների տներ․ Էլինար Վարդանյան

Քննչական կոմիտեն սկզբից փորձում էր ստեղծել տպավորություն, որ Անդրանիկ Թևանյան պատգամավորը հավաքել է ինֆորմացիա և տրամադրել է այլ երկրի, բայց երբ պարզաբանում եղավ, որ 2024-ի ապրիլի 9-ին Թևանյանը պատագամավոր չի եղել , հետաևաբար չէր կարող ներկա լինել փակ նիստի, հիշեցին, որ այնտեղ «ապօրինի» ձևակերպում ունեն․ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Հիշեցնենք, որ դատարանն այժմ քննում է ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցը։

«Եթե չեմ սխալվում՝ Թևանյանը գաղտնիության փաստաթղթի տակ չէր ստորագրել, իսկ պատգամավոր լինելու դեպքում նիստին ներկա չէր գտնվելու ու չէր կարողանալու ներկա գտնվել»,- նշեց Վարդանյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ այլ պատգամավորների տներ իրավապահները չե՞ն այցելել, ընդդիմադիր գործիչը կեսկատակ նշեց․ «Հարգելի գործընկերներ, դուք հուշում եք Դատախազությանը՝ հաջորդիվ ում տներն այցելեն։ Բայց ես նրանց կհորդորեմ գնալ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատագամավորների տներ, որովհետեև ինֆորմացիա հավաքել և «ըստ օդում կախված խոսակցությունների» ոճով լուրեր տարածելը նրանց ձեռագիրն է»։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026