23 Մայ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քննիչներն ու դատախազները Փաշինյանի «լայվերից» են իմնանում՝ ում վրա են «գործ կարելու»․ Սամվել Հակոբյան

Քննիչներն ու դատախազները Փաշինյանի «լայվերից» են իմնանում՝ ում վրա են «գործ կարելու»․ Սամվել Հակոբյան

Նման երևույթները ևս մեկ անգամ ապացուցում են, որ քրեաիրավական ու արդարադատության համակարգն ամբողջությամբ օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոստումներն ու շանտաժն արդարացնելու համար․ լրագրողների հետ զրույցում դատարանի բակում, որտեղ քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցը, ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախկին անդամ Սամվել Հակոբյանը։

Նա նշեց, որ թե՛ քննիչները, թե՛ դատխազաները Նիկոլ Փաշինյանի «լայվերից» ու ելույթներից են իմանում՝  ում վրա պետք է «գործ կարեն»։

«Քարոզարշավի ժամանակ տեսնում ենք բազմապիսի խախտումներ, զորօրինակ, վարչական ռեսուրսի կիրառում։ Բնականաբար, դրանցից որևէ մեկը դատարան չի հասնում, բայց այն ուժերը, որ մասնակցում են ընտրությունների, անմիջապես դառնում են լրտեսական, թեկնածուների բզինեսները դառնում են պետականացման ենթակա և այլն»,- ավելացրեց Հակոբյանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026