
Թևանյանի մեղադրանքի մեջ պետական դավաճանության կամ լրտեսության տարր չկա․ փաստաբան
Պարոն Թևանյանի մեղադրանքի մեջ պետական գաղտնիք հավաքել-փոխանցել չկա, այդ պնդումից հրաժարվել են․ լրագրողների հետ զրուցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
«Մեղադրանքում պետական դավաճանության կամ լրտեսության որևէ տարր չկա։ Նկարագիրը, ինչով մեղադրում է, բոլոր լրագրողներն էլ, կարծում եմ, դրանով կարող են անցնել, այն է՝ ինչ-որ ինֆորմացիայի տարածում։ Այսինքն՝ ինչ-որ բան են հարցրել, ասել է, և այլն։
Կարծում եմ՝ խափանման միջոց սահմանելու ու քրեական հետապնդում հարուցելու հիմքեր չկան»,- մանրամասնել է փաստաբանը։


