
Մասիսում վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի մասով հատող տղամարդուն․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Երեկ՝ մայիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 23։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Հրաչ Շ-ն իր վարած «Audi» մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով հատող հետիոտնին՝ Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գևորգ Թ-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Վիրավորին տեղափոխել են երևանյան բժշկական կենտրոններից մեկը։ Բժիշկները վիճակը գնահատել են ծանր»,- գրում է լրատվամիջոցն ու հավելում, որ բուժաշխատողները պայքարում են հետիոտնի կյանքի համար։


