23 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անցած շաբաթ Երևանի վարչական 2 շրջանում օդը թույլատրելիից փոշոտ է եղել

Անցած շաբաթ Երևանի վարչական 2 շրջանում օդը թույլատրելիից փոշոտ է եղել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 12-18-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  •  Կենտրոնում՝ մայիսի 12-ին և 15-17-ը,
  •  Նոր Նորքում՝ մայիսի 14-ին,
  •  Արաբկիրում` չի գերազանցել,
  •  Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ մայիսի 15-ին և 17-18-ը,
  •  Արաբկիրում՝ մայիսի 15-ին և 17-18-ը,
  • Նոր Նորքում` մայիսի 16-18-ը,
  • Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026