
Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է SOAD-ի համերգին
SOAD-ի համերգի մասին գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը․
«Մենք երկուստեք ցանկություն ունենք Հայաստանում կազմակերպել SOAD-ի համերգը և այո, քննարկել ենք այս տարվա հուլիսին Երևանում համերգ կազմակերպելու տարբերակը, ինչի մասին էլ խոսել է վարչապետը։ Այդուհանդերձ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։ Բայց համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները»,- գրել է Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հուլիսին Երևանում կայանալու է SOAD-ի համերգ, որը ավելի ուշ հերքել էր «System of a Down» ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը։


