24 Մայ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ողբերգական վթար՝ Ուրցաձոր-Շաղափ ճանապարհին․ մահացել է 1,5 տարեկան երեխա․ Shamshyan.com

Ողբերգական վթար՝ Ուրցաձոր-Շաղափ ճանապարհին․ մահացել է 1,5 տարեկան երեխա․ Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր-Շաղափ ավտոճանապարհին բախվել են «GAZ 3110» և «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենաները. հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վեդու բաժին, որ վիրավորներից 1,5 տարեկան տղա երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026