25 Մայ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանն արդեն այնքան շատ է զիջել, այլևս զիջելու տեղ չունի․ Ռոբերտ Քոչարյանը՝ Տիգրանաշենն Ադրբեջանին «հանձնելու» մասին

Հայաստանն արդեն այնքան շատ է զիջել, այլևս զիջելու տեղ չունի․ Ռոբերտ Քոչարյանը՝ Տիգրանաշենն Ադրբեջանին «հանձնելու» մասին

Հայաստանն արդեն այնքան շատ է զիջել, այլևս զիջելու տեղ չունի․  այսօր Վայքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Տիգրանաշենն Ադրբեջանին «հանձնելու» հնարավորության մասին հարցին։

«Իշխանությունները Կիրանցում բավական մեծ տարածքներ հանձնեցին Ադրբեջանին։ Սա ևս մեկ քրեական գործ է, որ Նիկոլ Փաշինյանը շալակել է։ Ինքն առանց փաստաթղթերի, առանց քարտեզների արել է դելիմիտացիա։ Նման հարցերն ուղղակի չեն կարող կտոր-կտոր լուծվել»,- նշել է ՀՀ 2-րդ նախագահը։

«Տիգրանաշենն ուղղակի չի կարող անցնել Ադրբեջանին, ուղղակի բացառվում է։ Այդ պատճառով օր առաջ ուղղակի պետք է ազատվենք սրանցից»,- հավելեց Ռոբերտ Քոչարյանը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026