
Արջերն ի՞նչ են փնտրում Ջերմուկում
Ջերմուկում մայր արջի՝ երկու ձագերի հետ քաղաք իջնելու դեպքը բնապահպանների ուշադրության կենտրոնում է։ Մինչդեռ Շրջակա միջավայրի նախարարությունը կենդանիների հայտնվելը բնակավայրում բացատրում է սննդի պակասով, բնապահպանները հնարավոր պատճառների շարքում նշում են նաև Ամուլսարի տարածքում իրականացվող պայթեցումներն ու Ջերմուկի հարակից հատվածներում դիրքերի ամրաշինական աշխատանքները։
Մասնագետների խոսքով՝ խնդիրը միայն արջերի սննդի որոնումը չէ, այլ նրանց բնական միջավայրի և անվտանգության փոփոխությունը։


