28 Սեպ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տիգրան Աբրահամյանն այցելել է Բագրատ սրբազանին

Տիգրան Աբրահամյանն այցելել է Բագրատ սրբազանին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ այցելել է Բագրատ սրբազանին։

«Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Սրբազանին պահում ճաղերի հետևում։

Ավելին՝ նույնիսկ նրա կալանավորման ժամանակը պատահական չէր ընտրվել։

Ու առհասարակ, վստահ եմ, որ ընտրությունների նախապատրաստման ռազմավարությունը կառուցելիս իշխանությունը նախապես ցուցակներ է կազմել՝ կալանավորման ենթակա դեմքերի, ճնշման ենթակա գործարարների, մարզերում հեղինակություն ունեցող անձանց և այլոց։

Բագրատ սրբազանի կամքն ու վճռականությունը, անզիջում պայքարը նույնիսկ բանտից է իմպուլսներ հաղորդում ընդդիմության հավաքական պայքարին։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ