ABCMEDIA
Նաիրի Պետրոսյանը նշանակվել է ՍՏՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Նաիրի Պետրոսյանը նշանակվել է ՍՏՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի նախկին ղեկավար Նաիրի Պետրոսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ։

Համապատասխան հրամանագիրն այսօր՝ հունվարի 8-ին, ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Նաիրի Պետրոսյանին նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստամբուլ)», – նշված է փաստաթղթում։